ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ գրող Ջեյմս Փաթերսոնը կթողարկեն իրենց երկրորդ համատեղ «Նախագահի դուստրը» դետեկտիվ վեպը, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Publishers Weekly-ին:
Գրքում նրանք կխոսեն ԱՄՆ նախկին նախագահի դստեր առեւանգման մասին, ով տեղափոխվել է Նյու Հեմփշիր: Հրատարակչությունում դուետը «նախագահական թրիլլերի վարպետներ» են անվանել:
Փեթերսոնի եւ Քլինթոնի համատեղ «Նախագահը անհետացել է» դեբյուտային վեպը լույս էր տեսել Alfred A. Knopf եւ Hachette հրատարակչությունում, այնտեղ էլ լույս կտեսնի նաեւ նոր գիրքը: