ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից ամբողջ աշխարհում վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  կազմակերպության ժնեւյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայային: Միայն Ժնեւում գրանցվել է վարակման 50 դեպք:

«Ցավոք, զոհեր եղան միջազգային մի շարք կազմակերպություններում: Սակայ, դատելով իրավիճակից, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր աշխատակիցներին պաշտպանելու համար»,- նշել է Վալովայան:

Նրա խոսքով՝ Ազգերի պալատը հունիսից կրկին պատրաստ կլինի ընդունել իր աշխատակիցներին՝ անհրաժեշտ բոլոր նախազգուշական եւ անվտանգության միջոցների պահպանմամբ: