ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել բանտարկյալների վրա: Այս մասին նա ասել է «Ռոսիա 24»-ի եթերում:

«Նա պետք է 10 տարի նստի, իսկ մենք կասենք՝ լաբորատորիայում քեզ վրա փորձարկում կանեն, սակայն դու միայն 5 տարի կնստես: Հազարավոր մարդիկ կարձագանքեն»,-հայտարարել է քաղաքական գործիչը:  

Ավելի վաղ Գամալեի անվան Համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության հետազոտության ազգային կենտրոնի գիտնականներն իրենց վրա փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Ա Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:  Նա չի նշել, թե քանի աշխատակից է փորձարկել պատվաստանյութը, սակայն նշել է, որ աշխատակիցներից ոչ մեկի մոտ կողմնակի էֆեկտներ չեն գրանցվել: Պատվաստանյութը դեռ մինչկլինիկական փորձարկումների փուլում է գտնվում: Կամավորների վրա փորձարկումները կսկսվեն պրիմատների վրա թեստերի տվյալների հայտնվելուց եւ առողջապահության նախարարություն թույլտվությունից հետո: