Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի աջակցում իսրայելական գործողություններին, որոնք ուղղված են «Հորդանան գետի Արեւմտյան ափի գրավմանը» եւ Իսրայելական ինքնիշխանության տարածմանն այս տարածքի վրա, փոխանցում է RG-ն:

Թագավորությունը դատապարտում է ցանկացած միակողմանի միջոցառում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ցանկացած խախտում, ինչպես նաեւ ցանկացած բան, ինչը կարող է խաթարել խաղաղության գործընթացը վերսկսելու եւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հասնելու հնարավորությունները, փոխանցում է SPA սաուդյան լրատվական գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է նաեւ «եղբայրական պաղեստինյան ժողովրդի նկատմամբ ամուր դիրքորոշումը եւ Արևելյան Երուսաղեմում պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու վճռականությունը»: Բացի այդ, Թագավորությունը հայտարարել է « բանակցային գործընթացին աջակցելու մասին՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան»:

Անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ նոր կառավարության օրոք նա կարող է օգտվել գրավյալ Արեւմտյան ափին գտնվող «Հրեական բնակավայրերի եւ Հորդանան գետի հովտի» մասին իսրայելական օրենքից, «որտեղ ծնվել եւ մեծացել է հրեա ժողովուրդը»:

Չորեքշաբթի միջազգային հանրությունը քննադատել էր Իսրայելի ծրագրերը՝ մինչեւ հուլիս Արեւմտյան ափի մի մասի բռնակցման մասին, մինչդեռ Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունները «փոքր-ինչ նման են միմյանց»: