ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝

թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման,

մակետային նախատիպի մշակման,

մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման,

համակարգի նախագծի շտկման,

5 օրինակ ինժեներական նմուշի մշակման,

կոնստրուկտորական փաստաթղթերի ձեւավորման

 աշխատանքների վերաբերյալ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչեւ 6 ամիս:

 Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․

Փաստաթղթերի փորձաքննություն,

Ներկայացում՝ մինչեւ 10 րոպե։

Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչեւ 2020թ մայիսի 31-ը ներառյալ:

Դիմելու ընթացակարգի եւ մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝   հասցեով: