Թել Ավիվի նախկին փոխքաղաքապետ Ասաֆ Զամիրը նշանակվել է Իսրայելի տուրիզմի նախարարի պաշտոնում, հաղորդումէ ՌԻԱ Նովոստին:

Նախարարության գործադիր տնօրեն է մնում Ամիր Հալեվին:

Նոր ղեկավարն ասել է, որ այժմ կարեւոր է տուրիստական ոլորտի գործունեությունը վերականգնելը:

«Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ բացել հյուրանոցներն ու հասանելի դարձնել բոլոր տեսարժան վայրերը, հանգստի եւ հասարակական սննդի վայրերը: Մենք մտադիր ենք խրախուսել ներքին տուրիզմը, բացել երկինքը արտասահմանցիների համար»,-ասել է նա:

Իսրայելում մայիսի 27-ից կբացվեն ռեստորանները, սրճարանները, փաբերն ու գիշերային ակումբները: