Այս պահին Ռամզան Քադիրովի առողջական վիճակը լավ է: Այս մասին ՌԲԿ-ին ասել է «Ահմատ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Ահմեդ Այդամիրովը:   

«Նրա առողջական վիճակը լավ է: Ես նրա հետ շփվել եմ»,-ասել է նա:

Ավելի վաղ Ինտերֆաքսը հայտնել է, որ Չեչնիայի ղեկավարի մոտ կորոնավիրուս են կասկածել:

Այդամիրովը հավելել է, որ այժմ Քադիրովը գտնվում է Չեչնիայում: «Նրա մոտ ամեն ինչ լավ է, նա ղեկավարել է եւ տա Աստված երկար տարիներ ղեկավարի մեզ»,-նշել է նա:

Այդամիրովը հավելել է, որ ակումբում վարակման դեպքեր չկան:

Վերջին տվյալներով՝ Չեչնիայում գրանցվել է վարակման 1046 եւ մահվան 11 դեպք, 643 մարդ ապաքինվել է: