Կրիվոյ Ռոգում աղջիկը «Ուկրաինոչկա» հյուրանոցի մոտ կրակել է դատախազ Ալեքսեյ Պիպկայի վրա: Տղամարդուն շտապ հոսպիտալացրել են, հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան:

Կրակ բացած աղջկան ձերբակալել են, հետաքննություն է ընթանում: Իրավապահները քրեական վարույթ են սկսել ՔՕ 115-րդ հոդվածի 15-րդ մասով (մահափորձ):

Դեպքը տեղի է ունեցել ընկերների շրջապատում ծննդյան տոնակատարության ժամանակ: Կրակ է բացել դատախազի ծանոթ ընկերուհին:

Ոստիկանությունը չի մեկնաբանել դեպքի մանրամասները: