Hennessey Performance ավտոսրահը փորձարկել է նոր Chevrolet Corvette-ի արագությունը՝ հասցնելով այն մինչեւ 330 կմ/ժ՝ այդկերպ բարձրացնելով միջին շարժիչ ունեցող սուպերքարի առավելագույն արագության սահմանաչափը, գրում է Մոտոր-ը:

Ռեկորդը սահմանելու համար մեքենան փոքր-ինչ մոդերնիզացվել է, քանի որ ութերորդ սերնդի մոդելն ունակ էր զարգացնել ընդամենը 306 կմ/ժ:

Hennessey Performance-ի Chevrolet Corvette C8-ը համալրվել է երկու տուրբոկոմպրեսորներով, նոր անիվներով, անվահեծերով, ուժեղացված արգելակման մեխանիզմով եւ արտաքին պանելներով: Ընկերությունը դեռեւս կենտրոնացրել է ուշադրությունը բաղադրիչների հուսալիության, ինչպես նաեւ դրանց արդյունավետության վրա:

Ռեկորդը սահմանվել է Տեխասում՝ Continental ընկերության փորձադաշտում: Ընկերությունում հավաստիացնում են, որ C8-ի համար դա դեռ վերջնական շեմը չէ: