Հարավային Ամերիկան դարձել կորոնավիրուսի պանդեմիայի նոր էպիկենտրոն: Ամենից շատ տուժել է Բրազիլիան: Այս մասին հայտարարել է ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հարավային Ամերիկան դարձել կորոնավիրուսի պանդեմիայի նոր էպիկենտրոն: Մենք տեսնում ենք, որ հարավամերիկյան երկրներում վարակման դեպքերի թիվն աճում է»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Բրազիլիայում վարակման դեպքերի թիվը մոտենում է 300 000-ին, դեպքերի մեծ մասը գրանցվել է Սան Պաուլոյում: