Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից:

Դատարանը որոշել է Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։ Գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 11։30-ին։ Գործը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: