Առաջին լուրերը, որ Չեչնյայի ղեկավար Ռամզան Կադիրովը վարակվել է կորոնավիրուսով եւ անհապաղ հոսպիտալացվել է մայրաքաղաքում, հայտնվել էին լրատվականներում դեռեւս մայիսի 21-ին: Իսկ արդեն այսօրվա դրությամբ սոցցանցերում գրում էին, որ նրա առողջական վիճակը վատթարացել է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Չեչնյայի Հանրապետության աղբյուրներից մեկը հաստատել է, որ Կադիրովի մոտ, ըստ ամենայնի, թոքերն ախտահարված են 70 տոկոսով: Ըստ բժշկական արձանագրությունների՝ դա կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքըի մասին է վկայում:

Մինչդեռ պաշտոնական աղբյուրները չեն հաստատում Կադիրովի հիվանդության փաստը: Իսկ «Ահմադ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Ահմեդ Այդամիրովը հայտարարել է, որ Չեչնյայի ղեկավարը չունի առողջական խնդիրներ:

Չեչնյայի Պետական դումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիեւը Instagram-ի իր էջում տեղադրել է պերճախոս հրապարակում Կադիրովի մասնակցությամբ տեսանյութով եւ կից գրառում կատարել. «Թող Տերը երկարաձգի ժամկետը, շեֆ»: