Հիմա Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս այդ մարդիկ պիտի՞ պահպանեն 14 օրյա մեկուսացման իրենց իսկ որոշմամբ ամրագրված պահանջը։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նման հարց է բարձրացրել «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը։

«Օդում սավառնող մի հարց:

ՀՀ գրեթե ողջ ղեկավարությունը գնացել է Արցախ՝ մասնակցելու, այսպես կոչված, «Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը»: Եթե նման արարողության է գնացել՝ նշանակում է Արցախը ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ Հայաստանի Հանրապետության մաս:

Հարց՝ հիմա Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս այդ մարդիկ պիտի՞ պահպանեն 14 օրյա մեկուսացման իրենց իսկ որոշմամբ ամրագրված պահանջը, թե էլի իրենց օրենքից վեր են դասելու»,– գրել է նա։