Ավտոմեքենաների վարձակալության Hertz խոշորագույն ընկերություններից մեկը հայտարարել է COVID-19 համավարակի հետ կապված ճգնաժամի պատճառով սնանկանալու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Hertz Global Holdings-ն այսօր հայտարարել է, որ ինքը եւ ԱՄՆ-ում ու Կանադայում իր մի շարք դուստր ընկերություններ սնանկության մասին օրենսգրքի 11-րդ գլխի համաձայն վերակազմավորման մասին միջնորդություն են ներկայացրել Դելավերի շրջանի սնանկության գործերով դատարան»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

COVID-19 համավարակը հանգեցրել է «հասույթի զգալի նվազման եւ ամրագրումների կրճատման», պարզաբանել են ընկերությունից, իսկ վերակազմավորումը թույլ կտա կառուցել ավելի կայուն կառուցվածք:

Ընդ որում՝ «Hertz-ի բոլոր գրասենյակները բաց են մնում եւ սպասարկում են հաճախորդներին», նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի քան 100 տարի առաջ Չիկագոյում հիմնադրված Hertz ընկերությունը ավտոմեքենաների վարձակալության համաշխարհային շուկայում առաջատար դիրք է զբաղեցնում: Նրան են պատկանում ԱՄՆ-ում վարձույթի գրեթե 2 հազար կետեր եւ 5 հազարից ավելի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում: