Մինեսոտայում իրավունքի դպրոցում դասավանդող պրոֆեսորը, ում անարդարացիորեն մեղադրում էին բռնաբարության մեջ, շահել է նահանգի պատմության մեջ զրպարտելու համար խոշորագույն հայցը, հայտնում է Fox News-ը: 

Իտալական ծագմամբ պրոֆեսոր Ֆրանչեսկո Պարիսին 2017 թվականին 3 շաբաթով կալանավորվել էր, երբ նրա նախկին սիրուհի Մորգան Ռայթը նրան մեղադրել էր բռնաբարության մեջ:

Դատարանը երեք տարի հետո վճիռ է կայացրել տնտեսական եւ բարոյական վնասի դիմաց Պարիսիին 1,2 մլն դոլարի փոխհատուցման մասին:

Դատարանը որոշել է, որ պրոֆեսորին առաջադրված բազմաթիվ մեղադրանքները վստահություն չեն ներշնչում, եղել են կեղծ եւ Պարիսիին վնաս են պատճառել:

Դրանից բացի, երբ Պարիսին բանտում էր, հիվանդացել եւ մահացել է նրա մայրը, որին նա այդպես էլ չի կարողացել հրաժեշտ տալ:

Նրա խոսքով՝ իր հետ տեղի ունեցողը մղձավանջի էր նման. իր ուսանողներից շատերը, հատկապես կանայք, ենթադրել են, որ ինքը մեղավոր է, եւ Մինեսոտայի իրավունքի դպրոցում իր պարապմունքներին հաճախելիությունը 60 տոկոսով կրճատվել է:

Դրանից բացի, Google-ում մինչեւ վերջին ժամանակները իր անվամբ որոնումներում մշտապես տեղեկություն էր ներկայացվում կալանավորվելու մասին՝ նույնիսկ մեղադրանքները հանելուց հետո: