Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել է կամրջի արգելապատնեշին եւ ընկել ցած, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։