Ինձ չեն ներում, որ ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը ու հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ դիրքորոշում Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Այս մասին  այսօր՝ մայիսի 23-ին, հրավկիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Այս ամենը, որ այս երկրում դարձել է հնարավոր, այո, ես մեղադրում եմ այս իշխանությանը, ի՞նչ են դարձրել էս երկիրը՝ հայհոյանքը նորմալ է, փնթի, կենցաղային բառերը դարձել են նորմալ, գրական հայոց լեզու, արդեն երեխային կարելի է հայհոյել ու հարձակվել երեխայի վրա, այո, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է սրա համար, սա իր օրոք է ու հովանավորվում է իր օրոք», - ասաց նա:

Նշենք, որ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ հարձակվել են Տիգրան Աթանեսյանի տան վրա, վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա ընտանիքի հասցեին, փորձել վնասել նրա 7-ամյա որդուն: