ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրառմամբ․

«Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին ‼️

Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։

Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։

Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանը ամբողջությամբ կմեկուսացվի։

Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։

Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից»։