MSNBC հեռուստաալիքի հեռուստաշոուի վարող Միկա Բժեզիզինսկին ուղիղ եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «հիվանդ մարդ», հայտնում է Yahoo News-ը:

Բժեզինսկին այս հայտարարությամբ մեկնաբանել է Թրամփի մայիսի 12-ի թվիթը, որում նա հեռուսատահաղորդավարուհու ամուսնուն՝ նախկին կոնգրեսական Ջո Սքարբորոյին մեղադրել էր 2001 թվականին նրա աշխատակցի մահվան մեջ, նրան անվանելով փսիխոպաթ:

Ընդ որում՝ դիահերձումը ցույց է տվել, որ կինը մահացել է ընկնելու հետեւանքով ստացած գլխի վնասվածքից, եւ ոչ ոք նրան չի հրել: 28-ամյա Լորի Քլոուսութիսի մահվան պահին ինքը Սքարբորոն գտնվել է Վաշինգտոնում, իսկ հանգուցյալը մահացել է Ֆլորիդայում:

«Դոնալդ, սա նորմալ չէ: Դուք մեծ մարդ եք՝ ստիպելով այդ ընտանիքին գնալ դրա միջով, իր ամուսնուն ստիպելով գնալ դրա միջով, դա անելով պարզապես այն պատճառով, որ չարանում եք Ջոյի վրա, որովհետեւ Ջոն Ձեզ կրկին զայրացրել է... Որովհետեւ Ջոն ճշմարտությունն է ասում, եւ նա ուղիղ է ասում Ձեզ մոտ շրջապատի շահերի եւ նրա հանդեպ կարեկցանքի անբավարարության մասին եւ այդ լայնածավալ մարդկային աղետը հաղթահարելու ունակության անբավարարության մասին, որի փաստերը Դուք վատթարացրել եք եւ ամեն օր վատթարացնում եք»,- հայտարարել է նա:

Դրանից հետո նա գրառում է կատարել նաեւ Twitter-ում՝ հարց տալով, թե ինչու Թրամփին չեն արգելափակել: