Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն մեկնաբանել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որը կասկած էր հայտնել COVID-19-ի վերաբերյալ Վրաստանի վիճակագրության կապակցությամբ:

Ցերցվաձեն մեկնաբանությունները ներկայացրել է վրացական Report ռեսուրսին:

Պարոն նախարարը պետք է հիմնավորի իր սխալ գնահատականները կամ ներողություն խնդրի, կարծում է Ցերցվաձեն:

«Պարոն նախարարի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում համաճարակաբանական համակարգն ավելի ուժեղ է, քան Վրաստանում, ծիծաղելի է (եթե ավելին չասենք):

Ինչ վերաբերում է Վրաստանի վիճակագրության ճշգրտության վերաբերյալ նախարարի կասկածներին, ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանում COVID-ով վարակված պացիենտների հայտնաբերման եւ գրանցման գործընթացն իրականացվում է ամենաբարձր միջազգային ստանդարտներին համապատասխան եւ թափանցիկ, եւ ոչ ոք դրանց ճշգրտությանը չի կասկածել, ոչ մի միջազգային ինստիտուտ կամ փորձագետներ: Մեր կարծիքով՝ պարոն նախարարը կա՛մ պետք է ապացուցի իր (մեղմ ասած) ոչ կոռեկտ գնահատականները, կա՛մ դրանք ցրի եւ ներողություն խնդրի:

Ինչ վերաբերում է պարոն Թորոսյանի հարցերին, ապա պատասխանում ենք, որ Վրաստանում գործում է բարձրագույն մակարդակի «Լուգար» ինքնատիպ լաբորատորիան, որտեղ բոլոր լաբորատոր փորձերն անցկացվում են ամենաբարձր մակարդակով եւ թեստավորման հանակարգերի որակով, եւ սա բացառում է ամեն տեսակի անճշտությունները: Մենք վստահ չենք, որ Հայաստանում կա ավելի որակյալ լաբորատորիա, մեթոդիկա եւ թեստային համակարգեր: Բոլոր ախտորոշման թեստերը կատարվում են պոլիմերազային շղթայան ռեակցիայի (ՊՇՌ-թեստ) օգտագործմամբ (միյնչեւ ներկա պահը անցկացված ՊՇՌ-թեստերի ընդհանուր թիվը կազմում է 45 707), մենք նաեւ հակամարմինների արագ թեստեր ենք օգտագործում՝ միայն որպես լրացուցիչն թեստեր, որ հայտնաբերենք դրական SARS-SoV-2-ով անձանց (այլ ոչ պացիենտներին):

Մենք ներդրել ենք COVID-19-ով պացիենտների կառավարման, բոլոր պացիենտների, այդ թվում անախտանիշ եւ թեթեւ պացինետների, ժամանակին եւ ճշգրիտ ախտորոշման արդյունավետ համակարգ, եւ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների կլինիկական կառավարման բարձր ստանդարտներ: Մենք նաեւ օգտագործում ենք ինովացիոն մեթոդաբանություն, որն արդարացվում է մահվան դեպքերի փոքր քանակությամբ:

Վրաստանը պարբերաբար ստանում է ՄԱԿ-ի, ԱՀԿ-ի եւ այլ միջազգային ինստիտուտների ու հեղիանկավոր անձանց բարձր գնահատականը COVID-19-ի կառավարման ոլորտում ձեռքբերումների համար:

Մենք կցանկանայինք պարոն Թորոսյանին եւ բոլոր շահագրգիռ անձանց Վրաստան հրավիրել՝ փոխանցելու COVID-19-ի ոլորտում մեր փորձը»,- նշված է Ցերցվաձեի հայտարարության մեջ: