Կորոնավիուսով վարակված՝ 96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին հաղորդում են ԲԿ մամուլի ծառայությունւց։

«Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը»,- ասված  է հաղորդագրությունում։