Ականատեսներին հաջողվել է բացահայտել BMW-ի նոր մոդելի արտաքինը՝ պլանային վերասթայլինգից հետո․ համացանցում հայտնվել են GT շարքի նորացված 6-ի նախատիպի լուսանկարները, ընդ որում՝ մանրամասները չեն թաքցվում, երեւում են ե՛ւ լուսատեխնիկան, ե՛ւ բամպերները, ե՛ւ ռադիատորային ցանցը, գրում է Motor-ը։

Առցանց շնորհանդեսը նախատեսված է անցկացնել մայիսի 27-ին։

Ընդհանուր առմամբ, «վեցյակի» ռեսթայլինգը սպասելիորեն կարվի 5-ի նորացման ճանապարհով, երկու մոդելներն էլ կունենան առջեւի միմյանց նմանվող բամպերներ՝ ուղղահայաց օդապահպանիչներով, կփոխվի լուսարձակների ձեւը, կփոխվի նաեւ ռադիատորային ցանցի կառուցվածքը։ Սակայն լիֆթբեքը չի դառնա սեդանի ամբողջական «կլոնը», օրինակ՝ հինգդռնանիում կպահպանվի ճանաչելի կենտրոնական լիդարը։

Հետեւի մասում փոփոխություններն ավելի քիչ կլինեն՝ լուսարձակները հազիվ թե շատ փոխվեն, լիֆթբեքի հիմնական տարբերությունը կարող է լինել բամպերի ստորին մասի ձեւավորումը։ Հավանաբար, նույնիսկ BMW-ի բազային տարբերակների համար կպատրաստեն արտանետումների խողովակի երկու լայնացող ծայրեր, փոքր կլոր խողովակները կարող են պատմության գիրկն անցնել։