Մոսկվայում «Ալֆա-բանկի» մասնաճյուղը գրաված տղամարդու հագին Delivery Club-ի կոստյում է, նա թիկունքին ֆիրմային ուսապայուսակ ունի: Տեղի ունեցածի մանրամասների մասին հայտնում է Baza պարբերականի Telegram ալիքը:

Տեղի ունեցածի ականատեսը պատմել է, թե տղամարդը հայտարարել է, որ ինքն ականապատված է, փոխանցում է «Լենտան»:

«Գլխավոր դուռը հաճախորդն արգելափակել է: Հետնամուտքը բաց է: Նա պնդում է, որ իր մոտ ռումբ կա: Պատանի է՝ ռուս, մինչեւ 35 տարեկան»,- նշված է հաղորդագրության մեջ: