Երեւանից տեղափոխվող Ռուսաստանի 109 քաղաքացիներով օդանավը վայրէջք է կատարել Վորոնեժում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով մարզի կառավարությանը:
Armenia ավիաընկերության Երեւանից Վորոնեժ չվերթը նախապես նախատեսված էր մայիսի 17-ին, բայց հետաձգվել էր մայիսի 23: Հաղորդվում էր, որ Վորոնեժ թռիչքը հնարավոր է միայն Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնք բնակվում են Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Օռլովի, Լիպեցկի, Տուլայի, Տամբովի, Ռյազանի, Պենզայի, Սարատովի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում:
«Վորոնեժի օդանավակայանում վայրէջք է կատարել Երեւանից 109 ուղեւորներով օդանավը («Արմենիա» ավիաընկերություն): Նախնական տեղեկություններով՝ նրանք Ռուսաստանի ավելի քան 15 տարածաշրջանների բնակիչներն են (ներառյալ մեր 22 հայրենակիցները)»,- նշված է հաղորդագրության մեջ:
Օդանավակայանի տեղեկություններով՝ օդանավը Վորոնեժում վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 14.15-ին:
Հիմա ժամանողներին հետազոտում են «Ռոսպոտրեբնադզորի» աշխատակիցները, այնուհետեւ ուղեւորներին ավտոտրանսպորտով կհասցնեն բնակության վայրեր, որտեղ նրանք պետք է 2 շաբաթով ինքնամեկուսանան:
Եթե օդանավում լինեն ջերմությամբ կամ ՍՇՎ նշաններով մարդիկ, նրանց կտեղափոխեն Վորոնեժի բուժհաստատություններ: