Կիեւում «Ընդդիմադիր պլատֆորմ – Կյանքի համար» կուսակցության քաղխորհրդի ղեկավար, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի գրասենյակի մոտ տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, հայտնել է PavlovskyNews-ի Telegram ալիքը:

Ականատեսների խոսքով՝ սկզբում լսվում էին ազգայնական կարգախոսներ, հետո՝ պայթյուն: Ոստիկանությունը հասցրել է ձերբակալել 2 մարդու: Մնացյալը, հրավառ նյութեր նետելով, հասցրել են փախուստի դիմել: