Amazon ընկերությունը անօթեւանների համար մշտական ապաստան է բացել Սիեթլի կենտրոնում գտնվող իր գլխավոր գրասենյակում, գրում է Daily Mail-ը։

Օթեւանի բացումը պայմանավորված է նրանով, որ ընկերության աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի պատճառով երկար ժամանակ տնից են աշխատում։

Ապաստանի համար հատկացվել է ընկերության ութ հարկանի գրասենյակը, որն ունի ավելի քան 19 000 ք/մ մակերես, եւ բազմաթիվ մուտքերով ու ձայնամեկուսիչներով առանձնացված է մյուս գրասենյակներից։

Ապաստանը կարող է տեղավորել մինչեւ 200 անօթեւանների։

Համավարակի ժամանակ օթեւանը տուն է դարձել 50 ընտանիքների համար։ Նրանցից յուրաքանչյուրին տրամադրվել է առանձին տարածք, նրանք պարտադիր կերպով պահպանում են տարածքի մաքրությունը եւ սոցիալական հեռավորության կանոնները։

Թերթը գրում է, որ նորմալ պայմաններում շենքում մինչեւ 1000 մարդ կարող է տեղավորվել։