Տաքսիներում վերջին հինգ օրում այս հայտնաբերվել է պարետի որոշումների խախտման 180 դեպք։  Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

 «Մի դեպքում եղել են ուղեւորներր առանց դիմակների, մյուս մասում էլ եղել են ուղեւորներ, որոնք նստել են վարորդի կողքին։ Ուղեւորը նստում է հետնամասում եւ շարունակվում է երթեւեկությունը, իսկ առանց դիմակի լինելու դեպքում երթեւեկությունը դադարեցվում է»,- նշեց նա։

Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ երթուղային տրանսպորտում նույնպես խախտումներ են արձանագրվել։ Վագոններում բացակայել են ախտահանիչ նյութերը, եղել են առանց դիմակների ուղեւորներ։