Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել նրա խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

«Արմեն Դանիելյանի հետ կապված արդարադատություն, դատարան, առհասարակ, պատկերացնել հնարավոր չէ: Օբյեկտիվ հիմքեր կան այստեղ, որոնցից մեկը Արմեն Դանիելյանի կողմից ընդհարապես արդարադատություն չիրականացվնելն է դրա հետ մեկտեղ նաեւ իրավունքների կոպտագույն խախտումներ թույլ տալն է հենց Ռոբերտ Քոչարյանի գործով»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին։