Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են թուրք առաջնորդի գրասենյակից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարցերին, ինչպես նաեւ տարածաշրջանային իրադարձություններին, մասնավորապես՝ Սիրիայում եւ Լիբիայում։ Առաջնորդները պայմանավորվել են մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար քաղաքական եւ ռազմական համագործակցության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։