Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տիկնոջ` Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարով, որտեղ վերջինս եւ նրանց երեք դուստրերը դիմակ են կրում բացօթյա տարածքում եւ կից գրառում կատարել.

«Հայաստանի Հանրապետությունում՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, բաց տարածքներում՝ խիստ ցանկալի։ Խիստ ցանկալի։

Հ.Գ. Եթե չեք կարող դիմակ գնել, պատրաստեք տանը եւ կրեք ամենուր»: