Ոստիկանության Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի հետ կապված ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ»,- հայտնեց Ահարոնյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 168.am-ի փոխանցմամբ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը, որը սխալմամբ է բերման ենթարկվել Ոստիկանություն, նաեւ ենթարկվել է բռնության:

Հիշեցնենք, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։