Համալրված Ford Focus ST-ն կպահպանի այլընտրանք չունեցող առջեւի քարշակը, իսկ հաջորդ սերնդի մոդելը, ըստ ամենայնի, անխուսափելիորեն կստանա հիբրիդային ուժային կարգավորում, գրում է Մոտոր-ը։

Car Advice պարբերականին տված հարցազրույցում Ford Performance Europe ստորաբաժանման ղեկավար Շտեֆան Մուենզինգերը նշել է, որ Ford Focus ST-ն չի ունենա լիաքարշակ տարբերակ։ ST մոդիֆիկացումը կմնա բացառապես առջեւի քարշակով, իսկ հաջորդ սերնդում կդառնա էլ ավելի հիբրիդային․ Մուենզինգերի խոսքով՝ դա անխուսափելի է։

Հարցը միայն ժամկետների մեջ է, որոնք դեռեւս հայտնի չեն։ Ներկայիս Focus ST-ն առաջարկվում է հեչբեք թափքով եւ ունիվերսալ բենզինային եւ դիզելային շարժիչներով․ 2,3-լիտրանոց 280-ուժային բենզինային EcoBoost եւ 2-լիտրանոց 190-ուժային դիզելային EcoBlue։ Բենզինային շարժիչն աշխատում է վեց աստիճան ունեցող «մեխանիկայով» կամ յոթ աստիճանով ավտոմատ փոխանցման տուփով։ Դիզելի հետ առաջարկվում է միայն այլընտրանք չունեցող «մեխանիկան»։