Հանրապետության տարածքում՝ մայիսի 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի  24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկ՝ +19 +21:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17 +20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,

Լոռիում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +12+16,

Տավուշում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +16 +20,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +14 ցերեկը՝ +19 +21,

Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +19+23,

Արմավիրում իշերը՝ +11 +14, ցերեկը՝ +19 +23,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+14,  ցերեկը՝ +19 +23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +20 +25,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +15 +20,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +15 +20 (հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +20+25):