Մոսկվայի Կաշիրսկի մայրուղու կայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով բերման է ենթարկվել երեք մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

«Ներկայում բերման է ենթարկվել երեք մարդ։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,-ասել է գործակալության թղթակիցը։

Ավելի վաղ հաղորդվում էր մեկ մարդու բերման ենթարկելու եւ հարցաքննելու մասին։

Տեսանյութում երեւում է հրացան կոնֆլիկտի մասնակիցներից մեկի ձեռքում։

Շաբաթ երեկոյան «Յասնի» երկաթգծի կայարանի ավտոկայանատեղու տարածքում անհայտ անձինք կրակել են միմյանց ուղղությամբ։ Նրանք փախուստի են դիմել մի քանի ավտոմեքենաներով եւ ներկայում բոլոր մասնակիցները հետախուզվում են։