Աշխարհում ամենախորը հանքը՝ ՀԱՀ-ում Մպոնենգ ոսկու հանքը, որը պատկանում է AngloGold Ashant ընկերությանը, փակվել է այդտեղ կորոնավիրուսով վարակման 164 հաստատված դեպքի պատճառով, հաղորդում է BBC News-ը։

Մեկ ամիս առաջ հանքում, ինչպես նաեւ երկրում ամենուր, վերականգնվել է գործունեությունը սահմանափակումները չեղարկելուց հետո, որոնք սահմանվել էին պանդեմիայի կապակցությամբ։

Այժմ վերականգնվել է հանքի գործունեությունը 50 տոկոսով, սակայն որոշ աշխատակիցներ խուճապ են բարձրացրել։ Բայց հիվանդությունն աշխատակիցների մեծամասնության մոտ ընթացել է առանց ախտանշանների։

Բոլոր աշխատողները մեկուսացվել են։ AngloGold Ashanti ընկերությունում հայտնել են, որ առաջին դեպքը հաստատելուց հետո թեստավորել են 650 աշխատակցի։

ՀԱՀ-ում գրանցվել են կորոնավիրուսի ամենամեծ թվով դեպքերն Աֆրիկայի ամբողջ տարածքում՝ 21343 դեպք, մահացել է կորոնավիրուսով վարակված 407 պացիենտ։