Այսօր 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ռուս-վրացական սահմանի մերձակայքում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 16:33-ին Ինգուշեթիայի տարածքում՝ Վրաստանի սահմանից 7 կմ հեռավորության վրա։

Էպիկենտրոնը գտնվել է 16 կմ խորության տակ։ Ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել։