Հայաստանը մայիսի 24-ի դրությամբ 1 միլիոն բնակչի հաշվով վարակման նոր դեպքերի թվով 6-րդն է աշխարհում։ Մասնավորապես, այս ցուցանիշը Հայաստանի դեպքում 126 է։ Այս մասին տեղեկանում ենք Our World in Data կայքից։

Այս ցուցանիշով Հայաստանից առաջ են գտնվում Քաթարը (601 դեպք), Բահրեյնը (228 դեպք), Քուվեյթը (210 դեպք), Չիլին (184 դեպք) եւ Սան Տոմե և Պրինսիպին (182 դեպք)։

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 24-ի ժամը 11-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 359 եւ մահվան 4 նոր դեպք։