Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է հատկացնել 12.5 միլիարդ դոլար ուղեգրերի արժեքը զբոսաշրջիկներին փոխհատուցելու համար, հայտնել է Ճապոնիայի զբոսաշրջության գործակալության ներկայացուցիչ Խիրոշի Տաբատան, հաղորդում է The Japan Times-ը։

Ծրագիրը մեկնարկում է հուլիսին, եթե կորոնավիրուսի տարածման մակարդակը շարունակի նվազել։ Կառավարությունը դեռեւս չի մանրամասնել՝ ինչպես դա կաշխատի, որ ծախսերը կծածկվեն։ Նախնական տեղեկություններով՝ կսուբսիդավորվեն տրանսպորտային ծախսերը, հաղորդում է
MIGNews-ը։

Այդկերպ Ճապոնիան պատրաստվում է հետեւել մյուս երկրների օրինակին, որոնք ձգտում են այս ամառ խթանել զբոսաշրջությունը, որը բավականին տուժել է պանդեմիայի պատճառով։

Երկիրը հույս ուներ ստանալ եկամտի զգալի չափը 2020 թվականի Օլիմպիադան անցկացնելու արդյունքում։ Այժմ, երբ Օլիմպական խաղերը հետաձգվել են մինչեւ 2021 թվականը, Ճապոնիան հույս ունի փրկել ամառային զբոսաշրջային սեզոնը։

Հատկանշական է, որ Ճապոնիայում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն անկել է 99.9 տոկոսով ապրիլին։ Դա անկման ամենամեծ ցուցանիշներ է 1964 թվականից սկսած։