ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եթե Կապանում խաղաղ բնակչության վրա ուժ կիրառվեց, սա ձեր խղճի վրա է ծանրանալու, հարգելի' իշխանություն։

Եթե երկու երիտասարդներին խոշտանգելու տեղեկությունները ճիշտ են և իրականացնողները պատասխանատվության չենթարկվեն, ապա Հայաստանում բռնարարքների նոր սկիզբ է դրվել»։