Նոր Զելանդիայի վարչապետի մասնակցությամբ ուղիղ եթերի ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել: Չնայած դրան, Ջասինդա Արդեռնը հանգիստ շարունակել է հարցազրույցը, որն ընթացել է Վելինգտոնում երկրի խորհրդարանի շենքում, հայտնում է Reuters-ը: «Մեզ մոտ այստեղ ուղղակի ոչ մեծ երկրաշարժ է, Ռայան,- ասել է նա հեռուստալրագրող Ռայան Բրիջին: - Վատ ցնցում չէր»: Հոլովակը համացանցում հանրահայտ է դարձել:

5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Լեւինից 30 կմ հյուսիս-արեւմուտք: Ավտոմեքենայով ընթանալիս այս քաղաքը գտնվում է Վելինգտոնից 1 ժամվա հեռավորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Երկրաշարժը տեւել է 30 վայրկյանից ավելի եւ մայրաքաղաքում խուճապ է առաջացրել. գրասենյակներում եւ տներում մարդիկ թաքնվել են սեղանների տակ:

The Guardian-ը հիշեցնում է, որ Նոր Զելանդիան սեյսմիկ ակտիվ գոտում է: 2010 եւ 2011 թվականներին 2 խոշոր երկրաշարժերն ավերել էին Քրայսթչերչ հարավային կղզին: Այդ ժամանակ զոհվել էր 185 մարդ: