ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ մայիսի 25-ին ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են ընթանում:

Այսօրվա լսումների թեման «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցն է»: Լսումներին մասնակցում են ինչպես խորհրդարանականները, այնպես էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի եւ բիզնեսի ներկայացուցիչները: