Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ մայիսի 24-ին,  բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել:  Դրանից հետո հարազատները հավաքվել էին Կապանի Ոստիկանության մոտ ու տեղափոխել էին ձերբակալվածներին եւ պահանջում էին, որպեսզի թույլ տալ տեսակցել նրանց, համոզվելու, որ նրանք նույնպես բռնության չէին ենթարկվել եւ չտեղափոխել նրանց Երեւան:

Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ  խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:

Նշենք, որ ավելի վաղ ցուցարներին հանդարտեցնելու փորձ էր արել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, սակայն քաջարանցիները նրա հորդորին չէին ենթարկվել, ավելին հայտարաում էին, որ կատարվածին մասնակցություն է ունեցել Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը