Այսօր Կախեթիում 3.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 06:06-ին Դեդոպլիսցկարո քաղաքի մոտակայքում՝ Զեմո Խալացանի գյուղից 5 կմ հեռավորության վրա:

Էպիկենտրոնը գտնվել է 36 կմ խորության վրա: Վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Վերջին օրվա ընթացքում սա Վրաստանում արդեն երկրորդ երկրաշարժն է. 3.9 բալ ուժգնությամբ ցնցումներ էին գրանցվել մայիսի 24-ի ցերեկը Կազբեգիի եւ Ինգուշիայի սահմանին: