Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Subaru» (վարորդ՝ Արտյոմ Ս․, ծնված 1983 թ․) եւ «Toyota Corolla» (վարորդ՝ Նարեկ Ն․, ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։