Ես խնդրում եմ, չեմ կարող պահանջել, որովհետեւ յուրաքանչյուրդ պատգամավոր է, բայց խնդրում եմ ապահովել, որ նիստերի ժամանակ բոլորը լինեն դիմակներով: Այս մասին Այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին նիստում նշեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նշենք, որ հանձնաժողովի անդամները բոլորը դիմակով էին բացի մեկից՝ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանից:

Վլադիմիր Վարդանյանը նայելով Գեւորգ Պետրոսյանին, շարունակեց. «Խնդրում եմ, որ այս պահանջը կարողանանք պահպանել, որ օրինակ ծառայենք ՀՀ քաղաքացուն:

Գիտեմ, որ բավականին բարդ է մանավանդ շոգ եղանակին դիմակ կրելը, բայց շատ ավելի լավ է, քան վարակակիր դառնալը:

Ով դիմակ չունի, կխնդրեի, որ ապահովեն դիմակներով, որովհետեւ որոշակի պահանջներ պետք է ապահովենք»:

Այդ ողջ ընթացքում եւ դրանից հետո Գեւորգ Պետրոսյանը որեւէ կերպ չարձագանքեց ասվածին: