ԱՄՆ-ում կորոնավիրուսի ֆոնին առնետներն ակտիվացել են: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը:

«Առնետներն ագրեսիվ են դառնում մարդկանց, ինչպես նաեւ միմյանց նկատմամբ»,-պատմել է ռատոլոգ Բոբի Կորիգանը:

Մասնագետները դա կապում են կորոնավիրուսի ֆոնին քաղցի պատճառով:

Մասնավորապես, Չիկագոյում ցերեկվա ժամերին փողոցներում նկատվում են կեր փնտրող բազմաթիվ առնետներ, հաղորդում է Gazeta-ն: