Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է, որ դադարեցրել է ապրիլին երկրում կորոնավիրուսի բռնկման ֆոնին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդպես, արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել է ամբողջ Ճապոնիայում: Աբեի ասուլիսը հեռարձակվում էր NHK հեռուստաալիքով: «Արտակարգ դրության ռեժիմը չեղյալ է հայտարարվում ամբողջ երկրում»,- ասել է Աբեն:

Ճապոնիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել էր ապրիլի 8-ին: Ավելի վաղ՝ մայիսի սկզբին, վարակվածների քիչ քանակի կապակցությամբ իշխանությունները վերացրել էին սահմանափակումները նախ 39 պրեֆեկտուրաների համար, այնուհետեւ նաեւ՝ Օսակա, Հյոգո եւ Կիոտո պրեֆեկտուրաների համար: