Մայիսի 26-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +25+27:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +15+20,  

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +16+21,  

Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +15+20, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+27,

Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +25+28,  

Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +25+28,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +15+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+28,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+24,

Արցախում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+24 (հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+28):