Քիչ առաջ ուժեղ քամու հետեւանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր։

Շիրակի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաեւ Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների եւ օժանդակ կառույցների տանիքներ։

Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու եւ համայնքներին պատճառված վնասի չափերն հստակեցնելու ուղղությամբ։

Բարեբախտաբար, քամու հետեւանքով զոհեր չկան։