Ուզում եմ, որ դիմակազերծենք այս կապիկներին, որ խաղեր չտան շուկայում իրենց սուտ ինֆորմացիայով։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, ԱԺ–ում ՏՄՊՊՀ 2019 թվականի հաշվետվության վերաբերյալ Խորհրդարանական լսումների ժամանակ ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով վառելիքի շուկային։

«Ընդամենը մի քանի ամիս իրանական կողմի դիզվառելիքի շուկան բացվել է 100 տոննայով էլ են բերում, 200 տոննայով էլ են բերում ու հետաքրքիր բան եղավ մասշտաբի էֆեկտից խոսացող ընկերությունը գնաց սկսեց Իրանից ներկրել։ Բա ընկեր ջան, այդ ի՞նչ էիր տարիներ շարունակ հեքիաթ պատմում, որ մասշտաբի էֆեկտ է դրա համար էլ թանկ է նստում։ Իրենք ուղղակի տարիներ շարունակ գերշահույթներ են ստացել եւ շարունակում են ստանալ, հենց հնարավորություն ես տալիս, փոըչիկի պես տրաքում են։ Իրենք չեն կարող 18–20 տարեկան տղաների հետ մրցկցել, որովհետեւ քյարթու, հիմար մարդիկ են։ Պետք է հնարավորություն տալ այդ երիտասարդները աշխատեն եւ քարուքանդ անեն այդ շուկաները»,– ասաց պատգամավորը։

ՏՄՊՊՀ նախագահ արձագանքելով պատգամավորին, ասաց, որ բենզինի շուկայի համար առաջարկություն են արել. «Առաջարկություն ենք արել ստեղծել պետական ներկրող կազմակորպություն, որը տարբերակներից մեկն է եւ որը շուկան կկարգավորի»։